«Նորմանդական քառյակի» արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արգործնախարարները հերթական անգամ կհանդիպեն՝ մինսկյան համաձայնությունների իրագործման և շփման գոտուց ծանր ռազմատեխնիկայի դուրսբերման առիթով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արգործնախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը:
«Միակ հիմնական խնդիրն այն է՝ պայմանավորվել, ինչպես կարող ենք կատարել մինսկյան պայմանավորվածությունները, ինչպես ստիպել Ռուսաստանին և զինյալներին դադարեցնել կրակը և սկսել ծանր ռազմատեխնիկայի դուրսբերումը:
Այժմ մենք տեսնում ենք, որ կրակոցները շարունակվում են, ծանր տեխնիկան չի տարվում, և վաղվա հանդիպմանը մենք հույս ունենք, որ մեր գործընկերները և Ուկրաինան կկարողանան հասնել այն բանին, որ կիրագործեն պարտավորությունները, որ իրենց վրա են վերցրել՝ Մինսկում ստորագրելով փաստաթղթերը»,-ասել է Պերեբիյնիսը: