Յակուտիայում գտնված մամոնտին որսորդ է սպանել. գիտնականներ
2010 թվականին Յակուտիայում գտնված մամոնտի ձագին որսորդ է սպանել: Եթե վարկածն ապացուցվի, Յուկա անունը ստացած մամոնտի ձագը կլինի մինչ օրս հայտնաբերված որսորդի ձեռքով սպանված առաջին մամոնտը:
Գիտնականների եզրահանգման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ մամոնտի ներքին օրգանները, մկանային համակարգը եւ ոսկորների մի մասը բացակայել են: Միաժամանակ, գլուխը եւ ոտքերը լավ պահպանված են: Քանի որ ձագը հայտնաբերվել է քարացած ճահճում, հետազոտողները ենթադրում են, որ մամոնտն ընկել է ճահիճը, իսկ որսորդը նիզակով սպանել է նրան ու տարել մարմնի այն մասերը, որոնք հնարավոր են եղել:
Կենդանու մարմինը մնացել է ճահճում, քանի որ կնճիթն ամբողջությամբ ներծծված է եղել ցեխով եւ տիղմով: Գտնված մամոնտն ապրել է 1,6 միլիոնից 10 հազար տարի առաջ: Մասնագետները շարունակում են ուսումնասիրել ձագի ոսկորները եւ ԴՆԹ-ն: