Կազմակերպիչ ուժերից մեկը «գլխատվեց». Լևոն Զուրաբյան
«Փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքին ընդառաջ սկսվեցին լայնածավալ ահաբեկումներ: 500-ից ավելի մարդ ահաբեկվեց և դրանով գլխատեցին նաև կազմակերպիչ ուժերից մեկին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ փետրվարի 20-ի հանրահավաքին առաջինը բարձրացվելու էր նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: «Եվ դիմեցին տեռորի»,-ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ՀԱԿ-ն ինչպիսի մոտեցում կցուցաբերի, ասաց, որ դեռևս չեն քննարկել և քննարկումից հետո միայն կարող է կարծիք արտահայտել:
Նշեց նաև, որ այս ամենը դեռ չի խոսում այն մասին, թե սրանով պայքարը վերջանում է, իրենք շարունակելու են պայքարը ռեժիմի դեմ, իսկ ներկա պահին զբաղված են մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներով: