211652_close_icon
views-count3277 դիտում article-date 12:34 27-10-2022

23 տարի առաջ երկիրը գլխատվեց, այն մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցությանը. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լույս ու խաղաղություն Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մյուս զոհերի շիրիմներին։

Ոճրագործություն, որ առաջին հերթին ոտձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլեւ` հարված պետականության ողնաշարին: Այն մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցությանը, կուսակցությունը կորցրեց իր առաջնորդին` Սպարապետ Վազգեն Սարգսյանին, կուսակցության ղեկավարներից Յուրի Բախշյանին:
Այդ ահաբեկչությունը խլեց արժանավորներին, ցնցեց երկիրը, հետ գցեց պետությունը, ծնեց ատելություն, թուլացրեց բոլորիս:

Երբ զենքն ու արյունը, ուղղում ես քո պետության և քո հայրենակիցների դեմ, այն բարիք չի ծնում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր