ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը հանձնեցին ՍԴ. «Դրա համար կա 15 օր ժամկետ». ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Հայաստանի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը Սահմանադրական դատարանում էին, հայտնում է [url=https://news.am/arm/news/587784.html]News.am[/url]-ը։
Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը.
«Այսօր արդեն թղթային տարեբարկը հանձնեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավարին: Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/587784.html]կայքում[/url]։