Ոստիկանները փրկում են երեխային՝ մեքենայով 135 կմ/ժ արագությամբ հասցնելով վերջինիս հիվանդանոց. տեսանյութ
Լիտվայի քաղաքներից մեկում հերթական ծառայության ժամանակ ճանապարհային ոստիկաններին մոտեցել էր արտասվող մի կին և օգնություն խնդրել: Պարզվել էր, որ մեքենայում նրա երեխան խեղդվել էր ուտելու ժամանակ:
Ոստիկանների արագ կողմնորոշվելու շնորհիվ, երեխայի հայրը ոստիկանական մեքենայով՝ 135 կմ/ժ արագությամբ, շուտով հասել էր մոտակա հիվանդանոց, որտեղ արդեն սպասում էին բժիշկները:
Բարեբախտաբար, երեխային հաջողվել էր փրկել:
Ներկայացնում ենք տեսանյութը: