Նիգերիայի բանակը դուրս է մղել ջիհադիստներին Բագա քաղաքից
                        Նիգերիայի բանակը հաղորդել է, որ հաջողվել է Բագա քաղաքում հաջողվել է վերահսկողություն սահմանել: Հիշեցնենք, որ Բագայի  հարյուրավոր բնակիչներ հունվարին  սպանվել էին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման կողմից: 
Ըստ նիգերիացի զինվորականների՝ քաղաքի համար պայքարի արդյունքում եղել են նաև բազմաթիվ  զոհեր: Սակայն, ըստ Amnesty International-ի, գրավելով Բագան՝  ջիհադիստները սպանել էին  մոտ 2000 մարդ, իսկ ըստ Նիգերիայի իշխանությունների՝ այդ թիվը 150 է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

