slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երբեմնի ամենահարուստ հայ գործարարին անգամ տնից են զրկել. նա վարձով է ապրում
211652_close_icon

Երբեմնի ամենահարուստ հայ գործարարին անգամ տնից են զրկել. նա վարձով է ապրում

views-count20111 դիտում article-date 14:50 19-02-2015
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին անգամ իր տնից են դուրս հանել: Վերջինս ստիպված վարձով է ապրում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա նշեց, որ իրեն սնանկացնելուց հետո միակ ուրախալի նորությունն այն է, որ Եվրադատարանն իր ուղարկած գործերը վարույթ է ուղարկել: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Փայլակ Հայրապետյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: «Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրել էր նա: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել նաեւ Փայլակ Հայրապետյանի առանձնատունը, Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը: «Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր Փ. Հայրապետյանը: Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով: Քննչական գործողությունները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր