Ավստրալիայում հատապտուղներից 14 մարդ հեպատիտ Ա-ով է վարակվել
Ավստրալիայի 4 նահանգներում սառեցրած հատապտուղներ օգտագործելուց հետո հեպատիտ Ա-ի վիրուսով են վարակվել 14 մարդ:
Ավստրալական տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ենթադրվում է՝ այդ վարակված հատապտուղները կերել են նաև երկրի տարբեր դպրոցների երեխաները:
Սառեցրած հատապտուղների մատակակար Patties Foods ընկերությունն արդեն շուկայից հետ է ընդունել արտադրանքի մի մասը: Ըստ տեղեկությունների՝ արտադրանքի մի մասը փաթեթավորվել է Չինաստանում:
Ավստրալիայի գլխավոր համաճարակաբան Քրիս Կոգոլեյը հայտնել է, որ համաճարակի օջախը դեռ չի ճշտվել, չնայած պարզ է և հստակ, որ համաճարակի տարածումը կապված է հատապտուղների հետ: