Բոստոնի քաղաքապետը կոչ է արել պատուհաններից չնետվել ձնակույտի մեջ
                        ԱՄՆ Բոստոն քաղաքում այս տարվա փետրվար ամսին տեղումների քանակը նորմայից բարձր է եղել 10 անգամ: 
Այդ կապակցությամբ քաղաքապետ Մարտին Ուոլշը դիմել է բնակիչներին խնդրանքով, որ նրանք դադարացնեն շենքերի ցածր հարկերից նետվել ձնաբքի հետևանքով առաջացած մեծ ձնակույտերի մեջ: 
Նա նշել է, որ դա հիմարություն է, և հնարավոր է հանգեցնի մահվան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

