211652_close_icon
views-count3206 դիտում article-date 11:25 20-01-2015

Գյումրեցի փոքրիկի մահվան հետ պայմանավորված՝ Գագիկ Ծառուկյանը հետաձգել է նախապես հայտարարված խորհրդաժողովը. հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառությանը

Այսօր` հունվարի 20-ին, պետք է կայանար ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետաձգել է խորհրդաժողովը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ստորեւ ներկայացնում է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հայտարարությունը. «Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի: Միեւնույն ժամանակ կազմկոմիտեն, համաձայնեցնելով նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի հետ, վստահեցնում է, որ խորհրդաժողովը մոտ օրերս անպայման կայանալու է, որովհետեւ երկրում կուտակված բազմաթիվ հարցեր, մարտահրավերներ պահանջում են հրատապ, ճիշտ գնահատականներ եւ հանգուցալուծում: Այս խորհրդաժողովը ոչ միայն մտահոգությունների հարթակ է, այլեւ հստակ առաջարկությունների եւ լուծումների, ինչի ականատեսը մենք անպայման կլինենք մոտ ժամանակներս: Կազմկոմիտեն ակնկալում է, որ խորհրդաժողովի հարյուրավոր հրավիրվածներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը, եւ հայտնում, որ անցկացման նոր ժամկետի մասին տեղեկատվություն կտրվի մոտ օրերին»:

Նմանատիպ նյութեր