Բանակցությունների ևս մեկ հնարավորություն կլինի. Ջ. Ուորլիք
Ղարաբաղյան հակամարտության կողմերը բանակցությունների ևս մեկ հնարավորություն կունենան: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ ներկա պահին ինքը որևէ մեկնաբանություն չունի, իսկ հարցին, թե միջնորդները կողմերին որևէ առաջարկություն ունե՞ն անելու, պատասխանել է. «Կլինի ևս մեկ հնարավորություն բանակցությունների համար, սակայն այսօրվա համար՝ ոչինչ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Ադրբեջան և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Կլինի նաև այց՝ ԼՂՀ: