211652_close_icon
views-count3947 դիտում article-date 14:41 17-02-2015

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, հրաժարվում է իր պատգամավորական մանդատից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը: Երեկ էլ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից Արագած Ախոյանը եւ Կարո Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր