ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շերիֆը հրաժարվեց պատգամավորական մանդատից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե որն է պատճառը, Ն. Զոհրաբյանը նշեց, որ Գրիգոր Գրիգորյանն առողջական որոշակի խնդիրներ ունի, իսկ բուժումն արտերկրում երկարատեւ գործընթաց է նախատեսում, այդ իսկ պատճառով Գրիգոր Գրիգորյանը նպատակահարմար է գտել դիմում գրել ԱԺ նախագահին՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ով կփոխարինի նրան, ինչին ի պատասխան Նիրա Զոհրաբյանը արձագանքեց, որ այս պահին չի կարող ասել: Դիտարկմանը, թե ճիշտ են տեղեկությունները, որ հավանական թեկնածուն Տիգրան Ներսիսյանն է, պատասխանեց. «Հնարավոր է: Չեմ բացառում»: