211652_close_icon

Արթիկի կանայք ասում էին. «Տեղի ոստիկաններն ավելի անկեղծ են, քան ընտրապայքարի դուրս եկած որոշ քաղաքական գործիչներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count19601 դիտում article-date 15:12 08-03-2017
Մինչ այս օրերին կուսակցություններն ու քաղաքական գործիչները լծվել են ակտիվ ընտրապայքարին ու ընտրողներին «հրամցնում են» իրենց բուկլետները, Արթիկում այսօր՝ մարտի 8-ին, որպես օրվա խորհուրդ, ոստիկանները կանանց, աղջիկներին ու տատիկներին ժպիտը դեմքներին նվիրում էին ծաղիկներ։ Գրեթե բոլորը, անակնկալի գալով ոստիկանների նախաձեռնությունից, իրենց գոհունակությունն էին հայտնում՝ ասելով. «Առավոտից դռներս ջարդում են էս քաղաքական գործիչներն ու իրենց բուկլետներն են տալիս՝ ասելով, թե՝ ձեր պայծառ ապագան գրված է այս բուկլետներում։ Մինչդեռ տենց բուկլետներ 20 տարի ա, տեսել ենք։ Ոչ շոյվում ենք, ոչ էլ կշոյվենք այդ բուկլետներում գրված դատարկ խոսքերից։ Իսկ էս ծաղիկները, որ մեզ նվիրեցին Արթիկի ոստիկանները, գոնե գիտենք, որ անկեղծ է, արհեստական ոչինչ չկա»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր