211652_close_icon

Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել

views-count2648 դիտում article-date 12:26 17-02-2015
Փետրվարի 16-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր