211652_close_icon
views-count4392 դիտում article-date 10:38 17-02-2015

Մանդատից զրկվելու են 4 ԲՀԿ-ական պատգամավորներ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Աժ նիստերից բացակայելու վերաբերյալ ասել է, որ երբ ուսումնասիրությունները կավարտվեն, կքննարկվեն, այդ ժամանակ էլ այդ մասին կխոսվի: Թերթի տեղեկություններով՝ աշխատակազմում արդեն ավարտվել են ուսումնասիրությունները, և այս շաբաթվա ընթացքում Աժ նախագահը համապատասխան արձանագրություն կներկայացնի ԿԸՀ: Ըստ լուրերի՝ առաջիկայում, բացի ԲՀԿ առաջնորդից, կեսից ավելի բացակայությունների հիմնավորմամբ, մանդատից զրկվելու են ևս 4 ԲՀԿ-ական պատգամավորներ: Ըստ տեղեկությունների՝ մանդատից գրկվելու է նաև Կարապետ Գուլոյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր