2917 դիտում
13:10 21-04-2014
Մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը փոշմանել է
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել, հետ է վերցրել դիմումը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ պատգամավորը շարունակելու է իր գործունեությունը ԱԺ-ում:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Նա մանրամասնել էր, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ առաջիկա նիստում` ապրիլի 28-ին, նիստը վարող ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը կընթերցի Դավիթ Քոչարյանի կողմից ներկայացված դիմումը, որից հետո 15 օրվա ընթացքում, եթե նա դիմումը հետ չվերցնի, նոր միայն նրա լիազորությունները կդադարեցվեն: Նշենք նաեւ, որ Դավիթ Քոչարյանը պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից, հետեւաբար նրա լիազորությունները վայր դնելուց հետո տվյալ ընտրատարածքում պետք է նոր ընտրություններ նշանակվեին:
Նմանատիպ նյութեր
4834 դիտում
14:03 15-04-2014
Մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ նախագահին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
2895 դիտում
13:22 10-05-2018
ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
15741 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
Այս բաժնից
406 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
538 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան