Սարսափազդու դեպք Իտալիայում՝ թաղման ժամանակ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում թաղման արարողությունը ընդհատվել է սարսափելի տեսարանով: Մաուրիցիո Սեբաստյանելիի թաղման ժամանակ, երբ տանից հանելիս են եղել հանգուցյալի դագաղը, այն ընկել է: Հանգուցյալի մարմինը հայտնվել է գետնին:
Կատարվածից մահացածի հարազատները ճչացել են, իսկ Սեբաստյանելիի դստեր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ականատեսների խոսքով՝ երբ մարմինը դագաղից դուրս է ընկել, բոլորին թվացել է, թե այն շարժվում է:
Հանգուցյալի դուստրը դիմելու է դատարան՝ թաղման արարողությունը կազմակերպած ընկերությունից փոխհատուցում պահանջելու համար: Աղջիկը մինչ այդ նշել է, որ հայրը ծանրաքաշ է, եւ դագաղը, ամենայն հավանականությամբ, համապատասխան չէ: Սակայն ընկերության աշխատակիցները հաշվի չեն առել այդ փաստը:
Թաղման արարողության վրա ծախսվել է 2300 եվրո: