Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդական Սերգեյ Դուբիկին: Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտոնական Կրեմլը:
2009-2012 թթ-երին Դուբիկն աշխատել է որպես ՌԴ նախագահի աշխատակազմի՝ պետծառայության և կադրային հարցերով վարչության ղեկավար: Նախագահի խորհրդական է նշաակվել 2012 թվականի հունիսի 18-ին: