ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հեռացրել է ներքաղաքական հարցերով իր խորհրդական Ռիկ Ուայլիին: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:
Ուայլին որպես խորհրդական Թրամփի մոտ աշխատել է ընդամենը 6 շաբաթ և հեռացվել է այն բանի համար, որ չի կարողացել լիարժեք կատարել իր պարտավորությունները՝ կապված Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ: