Պուտինն աշխատանքից ազատել է միջուկային զենքի պահպանության համար պատասխանատու գեներալին
Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ ՊՆ 12-րդ գլխավոր վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Յուրի Սիչին: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նա և նրա ղեկավարած ստորաբաժանումը պատասխանատու են եղել միջուկային զենքի բոլոր տեսակների սպասարկման ու պահպանության համար:
Նշվում է, որ գեներալն ինքն է խնդրել իրեն պահեստազոր տեղափոխել` առողջական խնդիրների պատճառով: Նրան ժամանակավորապես կփոխարինի գեներալ-մայոր Իգոր Կոլեսնիկովը: