«Տաքսի» ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր
                        Իրանում արգելված «Տաքսի» ֆիլմը Բեռլինի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում վաստակել է լավագույն կինոնկարի մրցանակը։
Ֆիլմը նկարահանել է անվանի իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։
 «Տաքսի» ֆիլմը «սիրո նամակ է կինոարվեստին», ասել է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Դարեն Արանոֆսկին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

