Լավրովը եւ Քերրին հեռախոսազրույց են ունեցել
                        Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախօրեին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Ուկրաինայի հարավում: Պաշտոնյաները կարեւորել են հրադադարի ռեժիմի պահպանումը: 
Կրակի դադարեցման մասին որոշումը գործում է կեսգիշերից: Հեռախոսազրույցը ԱՄՆ-ի նախաձեռնությունն է եղել: 
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ անհանգստացած է Դեբալցեվոյում տիրող իրավիճակով: Հիշեցնենք, որ այնտեղ շաբաթ օրը շարունակվում էին մարտերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

