211652_close_icon

Քերրին և Լավրովը հանդիպելու են մարտի 30-ին՝ Փարիզում

views-count1593 դիտում article-date 21:14 29-03-2014
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու են մարտի 30-ին՝ Փարիզում: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունում: «Հանդիպումը կկայանա վաղը՝ Փարիզում՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցում Վ. Պուտինը Օբամային առաջարկել էր քննարկել Ուկրաինայում իրավիճակի կայունացման ուղղությամբ միջազգային հանրության ձեռնարկած քայլերը:

Նմանատիպ նյութեր