Ղրղզստանի Օշ քաղաքում արգելվել է նշել Սուրբ Վալենտինի օրը
Ղրղզստանի Օշ քաղաքի դպրոցներում արգելվել է նշել Սուրբ Վալենտինի օրը: Աշխարհի շատ երկրներ փետրվարի 14-ին նշում են այդ օրը, սակայն նշված քաղաքի դպրոցներում արգելվել է աշակերտներին նշել այդ օրը:
«Ղրղզստանի պատմության մեջ նման տոն չկա: Սիրո տոնը նշելը երեխաների բարոյականության վրա վատ անդրադարձ կունենա»,- պարզաբանել է քաղաքի կրթության բաժնի ղեկավար Կուշտարբեկ Կիմսանովան:
Նա հայտնել է, որ նախկինում ևս դեմ է եղել, որ երեխաները նշեն այդ տոնը, սակայն արդյունքի չի հասել: