Իշխանության ներկայացուցիչները հորդորում են լքել ԲՀԿ շարքերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, որ երեկվանից իշխանություններն արդեն սկսել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պառակտման աշխատանքները: Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին «հրավիրում» են իրենց աշխատասենյակներ ու հորդորում են լքել ԲՀԿ շարքերը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԲՀԿ-ականների հետ «աշխատող» խումբը բաժանվել է երեք մասի: Նրանք ԲՀԿ-ական պատգամավորներին բացատրում են, որ ավելի լավ է Ծառուկյանի կողքից հեռանան, հակառակ դեպքում՝ խորհրդարանի նիստերից բացակայելու հիմքով պարզապես կարող են զրկվել Աժ-ից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։