211652_close_icon
views-count1900 դիտում article-date 10:52 05-02-2015

Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է՝ լքել է «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզվել է՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է, ինչ լքել է «Նախախորհրդարան»-ի` ներկայիս «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը: Այս մասին Խզմալյանն ասել է թերթի հետ զրույցում: Նա ասել է, որ իրենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սէֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման և հերթականության մասին է: Իրենք համարում են, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է, որոշակի տարաձայնություններ ունեն դրանց ժամկետների ու ձևի մասին: Բերձորի հայտնի դեպքերից հետո իշխանական շրջանակները սկսել են «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանին մեղադրել «դրսի» պատվեր կատարելու մեջ: Այս առնչությամբ թերթի հարցին ի պատասխան՝ Խզմալյանն ասել է, որ կապտակի այն սրիկային, ով կհամարձակվի իր ներկայությամբ հայտարարել, որ Ժ. Սէֆիլյանը որևիցե անգամ, որևէ մեկի պատվերն է կատարել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր