ԱՄՆ-ին սպառնում է հազարամյակի ամենաուժեղ երաշտը
21-րդ դարի 2-րդ կեսին ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներին կսպառնա 1000-ամյակի ամենաուժեղ երաշտը, գրում է Science Advances գիտական ամսագիրը:
Գիտնականները պատմական արձանագրությունների հիման վրա մի քանի մոդուլներ են կառուցել Հյուսիսային Ամերիկայի կլիմայի վերաբերյալ, կատարել են նաև ԱՄՆ-ի տարեկան տեղումների քանակի մանրազննին վերլուծություն և հածվի առել գլոբալ տաքացման հետևանքները:
Նրանք եկել են եզրահանգման, որ երաշտի նախանշաններն արդեն երևում են: Վերջին տարիներին ԱՄՆ-ի արևմտյան նահանգները, մասնավորապես՝ Օքլահոմայում, Կալիֆորնիայում, Թեխասում և Արիզոնայում ջրի բացակայություն է նկատվում: Բացի այդ, խոշորագույն՝ Միդի և Փաուելլի ջրավազաններում ջրի մակարդակն ամենացածր աստիճանում է գտնվում: