Սիդնեյի առևտրային կենտրոնը փակվել է պայթյունի վտանգի պատճառով
Սիդնեյի ոստիկանությունը փակել է Westfield առևտրի կենտրոնը, որը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան շրջանում:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, որոնք դեռ ճշտված չեն, առևտրի կենտոնի
սրճարաններից մեկում մի տղամարդ ՝ ձեռքին տարօրինակ պայուսակով, հայտնել է, որ պայուսակի մեջ ռումբ կա: Դրանից հետո ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան:
Իսկ առևտրի կենտրոնում գտնվող մարդիկ տարհանվել են: