Նոր Զելանդիայում 200 դելֆին դուրս է եկել ծովի ափ
Մոտ 200 դելֆին դուրս է եկել Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափեր, նրանցից 24-ն արդեն սատկել են, չնայած մեծ ջանքեր են գործադրվել նրանց փրկելու համար:
Մի քանի տասնյակ բնապահպանական ոլորտի աշխատակիցներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձում են փրկել դելֆիններին:
Լրատվամիջոցները նշել են, Նոր Զելանդիայում հազվադեպ չեն նման դեպքերը: Մինչ այժմ գիտնականները այս երևույթին չեն կարողացել բացատրություն տալ: Թե ինչն է դելֆինների նման մասսայական ինքնասպանության պատճառը, դեռ հայտնի չէ:
Դուրս գալով ափ՝ այդպիսով դելֆինները սատկում են ջրազրկումից և արևային ճառագայթների ազդեցությունից: