«Էբոլա»-ի դեմ պայքարը չի հասել սպասված նպատակին. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման գնահատել է Ամերիկայի ներդրումը անցյալ տարվանից Արևմտյան Աֆրիկայում «Էբոլա» համաճարակի դեմ պայքարելու առաքելությունը:
Ըստ նրա խոսքերի՝ առաքելությունը մինչև վերջ չի իրականացվել, քանի որ շարունակվում են նոր վարակների դեպքեր գրանցվել:
Ի դեպ՝ նա ավելի վաղ նա հայտնել էր, որ Լիբերիայում և Սիերա Լեոնեյում գտնվող համաճարակի դեմ պայքարի ուղարկված զինվորականները հետ են կանչվել:
Նշենք, որ 12 ամսվա ընթացքում այդ համաճարակից արդեն 9000 մարդ է մահացել:
Սպիտակ տանը Օբամայի ելույթը լսելու էին եկել նաև հիվանդությունից բուժված 6 անձինք: