Հարավային Կորեայում իրար է բախվել 100 մեքենա
Հարավային Կորեայի Ինչխոն քաղաքի և Սեուլի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող կամրջին մոտ100 մեքենա է իրար բախվել, ինչի հետևանքով կա 2 զոհ:
Լրատվամիջոցները հայտնել են, որ 42 մարդ է տուժել, 8-ը ծանր վիճակում են:
Ըստ ոստիկանության տվյալների, սկզբում իրար են բախվել ավտոբուսն ու մարդատար մեքենանան, դրանից հետո բախումը շղթայական է դարձել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բախումի պատճառը եղել է ճանապարհի վատ տեսանելիությունը: