Խոշոր ավտովթար՝ ԱՄՆ֊ում․ մերկասառույցի պատճառով ավելի քան 100 մեքենա իրար են բախվել
ԱՄՆ֊ի Փենսիլվանիա նահանգում մերկասառույցի պատճառով ավելի քան 100 մեքենա իրար են բախվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ տեղի իշխանությունների հաղորդման, Ֆիլադելֆիայի մոտ գտնվող Բենսեյլեմ քաղաքի մայրուղու վրա միմյանց են բախվել 75 մեքենա, մի քանի բեռնատար։
Նշված մայրուղու մոտակայքում իրար է բախվել ևս 30 մեքենա, ինչի հետևանքով մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։
Դեպքի վայր են ժամանել հրշեջների և շտապ օգնության 10֊նյակ բրիգադներ։
Մայրուղում երթևեկությունը կանգնեցված է։ Ներկայումս վթարի հետևանքների վերացման աշխատանքներ են ընթանում։