ԱՄՆ-ում 11-ամյա աղջիկը նորածնի է սպանել
ԱՄՆ Օհայդո նահանգում ձերբակալվել է մի 11-ամյա աղջիկ, որը կասկածվում է նորածնին սպանելու մեջ: Նախնական տվյալներով՝ դպրոցականը մահացու հարված է հասցրել 2 ամսական երեխային, որի դայակն է եղել իր մայրը:
Հայտնի է, որ մայրը քնած է եղել փոքրիկի հետ, սակայն դուստրը արթնացրել է նրան եւ հայտնել, որ երեխայի հետ մի բան այն չէ: Մայրը հայտնաբերել է, որ փոքրիկը ծեծված է: Ժամեր անց երեխան հիվանդանոցում մահացել է: 11-ամյա աղջկան ձերբակալել են: