Նորակոչիկների երդման արարողությունը` Արարատում. լուսանկարներ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը Արտաշատի Կապի ուսումնական գումարտակում մասնակցել է նորակոչիկների երդման արարողությանը:
Միջոցառման մեկնարկը տրվել է Արտաշատի Կապի ուսումնական գումարտակի հրամանատարի զեկույցով:
Այնուհետև նորակոչիկները անձնվիրաբար ծառայելու և հանուն հայրենիքի կյանքը չխնայելու երդում են տվել:
Զինակոչիկների երդման արարողությունից հետո զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Գյոզալյանը իր օրհնությունն է բերել զինվորներին:
Երդման հանդիսավոր արարողության վերջում տեղի է ունեցել զինվորների հանդիսավոր քայլերթ: