211652_close_icon
views-count7404 դիտում article-date 22:28 09-02-2015

Տեղի է ունեցել Մուղնիի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը օրերս մասնակցեց Մուղնիում տեղակայված զորամասի նորակոչիկների երդման արարողությանը: Հանդիսավոր արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի եւ ԼՂՀ սահմանները պաշպանելիս զոհված զինվորների, ինչպես նաեւ հունվարի 12-ին Գյումրիում իրականացված ոճրագործության զոհերի՝ Ավետիսյանների ընտանիքի հիշատակը: Այնուհետեւ, հյուրերի, ծնողների, հարազատների ներկայությամբ զինվորները մեկ առ մեկ հնչեցրին իրենց հանդիսավոր երդումը: Հաջորդեցին շնորհավորանքի եւ ողջույնի խոսքերը: Նորակոչիկներին, նրանց ծնողներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով բոլորին, նա զինվորներին հորդորեց արժանապատվորեն ծառայել հայրենիքին, իսկ ծնողներին՝ հպարտանալ իրենց զինվոր որդիներով:

Նմանատիպ նյութեր