68986 դիտում
23:33 27-02-2017
Երևանում ինքնասպան եղած 25-ամյա աղջիկը Լոռու մարզի Մղարթի գյուղապետի քույրն էր, իսկ հայրը նախկինում եղել է նույն գյուղի գյուղապետ
Երեկ՝ փետրվարի 26-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 40 շենքի 42 բնակարանից /Սուր շնչառական անբավարարություն, կախված դեպք./ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչ, 25-ամյա Նարե Վաչագանի Նավասարդյանն էր, ով ինքնասպանություն է գործել նշված տան սանհանգույցի խողովակից՝ հոսանքի լարով կախվելու միջոցով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Նավասարդյանը Մղարթի գյուղապետ Երվանդ Նավասարդյանի քույրն էր, իսկ նրա հայրը՝ Վաչագան Նավասարդյանը, երկար տարիներ եղել է Մղարթի գյուղապետ:
Նմանատիպ նյութեր
30277 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
Այս բաժնից
2065 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)