Սպանվել է Քենիայի խորհրդարանի պատգամավորը
Արևելյան Աֆրիկայում գտնվող Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի կենտրոնում խորհրդարանի անդամ Ջորջ Մուչային սպանել են իր 3 թիկնապահների և վարորդի հետ:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, երբ Մուչայը տուն է վերադարձել իր թիկնապահների հետ, այդ պահին նրա մեքենային է բախվել մեկ այլ մեքենա, ինչից հետո զինված մարդիկ կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Ոստիկանությունը հայտնել է նաև , որ միջադեպը լավ պլանավորված է եղել: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործները գողացել են թղթապանակ և 2 հրացան: