211652_close_icon
views-count18390 դիտում article-date 13:42 12-09-2014

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, 2 ֆիլմերի սցենար է գրել, որոնցից մեկը քաղաքական թեմայով կատակերգություն է

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, 2 նոր ֆիլմերի սցենարներ է գրել, որոնք շուտով էկրան կբաձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Հայտնի եւ անհայտ դերասանական անձնակազմ է նկարահանվելու ֆիլմում: Ներկա պահին նաեւ բանակցություններ են տարվում հայտնի ամերիկահայ դերասանի հետ, ով թուրքի դեր է խաղալու: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- ասաց Հակոբ Հակոբյանը եւ ավելացրեց, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: «Ես գոռոզություն չեմ ցուցաբերում եւ կցանկանամ, որ հասարակությունն էլ մասնակից լիներ եւ իր տեսակետները եւ առաջարկները ներկայացներ»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Ինչ վերաբերում է կատակերգությանը, ասաց, որ այն ծաղրի է ենթարկելու մեր քաղաքական գործիչներից շատերին: «Ներկայացվելու է, թե ինչ են հանել մեր ժողովրդի գլխին եւ հետո, որպես պատասխան 2 փոքրիկ չարաճճի դերասաններ ինչ են հանում նրանց գլխին: Սակայն դերասանական անձնակազմը չեմ կարող ներկայացնել, որովհետեւ հնարավոր է՝ քաղաքական գործիչները դերասաններին խանգարեն: Մենք իրականությունն ենք վերցրել եւ այն ծաղրում ենք»,- ներկայացրեց գործարարը: Ի դեպ, ֆիլմերի նկարահանումը հենց ինքն է ֆինանսավորում եւ մասնակցում է բոլոր նկարահանումներին: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:

Նմանատիպ նյութեր