211652_close_icon

ՀՀ կառավարության՝ խոշոր արտահանողներին շահութահարկի արտոնություն տալու շարժառիթը. ՀԺ

views-count1217 դիտում article-date 08:25 07-02-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2% շահութահարկ այն դեպուքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20% է: Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը: Ըստ տեղեկությունների, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան: ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որևէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագործարկումը: Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել տապալման դեպքում կրկին ամոթալի վիճակում չհայտնվելու նկատառումներից ելնելով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր