Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կկիրառի մի շարք ռուսական ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնց Ուկրաինան մեղադրում է արևելքում հակամարտություններ հրահրելու մեջ:
Արդարադատության նախարար Պավել Պետրենկոնա ասել է, որ պատժամիջոցներ սահմանելու որոշումը անցյալ շաբաթ է կայացվել և ցուցակը պատրաստ է. այն կհրապարակվի մոտակա ժամանակներս:
Ըստ նրա, այդ պատժամիջոցների մեծ մասը վերաբերում է տնտեսական սահմանափակումներին:
Նշենք, որ Ուկրաինան և Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին երկրի արևելքում ռուսամետ անջատողականներին աջակցելու մեջ, իսկ Ռուսաստանն այդ մեղադրանքները չի ընդունում: