211652_close_icon
views-count6783 դիտում article-date 15:53 06-02-2015

Հայտնի է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը

Փետրվարի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնից, արդեն հաստատվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը. 16.06.2015 Ռումինիա-Հայաստան 08.09.2015 Հայաստան-Ռումինիա 09.10.2015 Բուլղարիա-Հայաստան 13.10.2015 Հայաստան-Լյուքսեմբուրգ 13.11.2015 Ուելս-Հայաստան 17.11.2015 Դանիա-Հայաստան 29.03.2016 Հայաստան-Դանիա 06.09.2016 Հայաստան-Բուլղարիա 07.10.2016 Լյուքսեմբուրգ-Հայաստան 11.10.2016 Հայաստան-Ուելս

Նմանատիպ նյութեր