Չինաստանում խոշոր հրդեհ է եղել. կա 17 զոհ
Չինաստանի հարավային Գաունդուն շրջանում առևտրի կենտրոնում մեծ հրդեհ է եղել, 17 մարդ է զոհվել:
Ըստ իշխանությունների հաղորդած տվյալների, 4 հարկանի առևտրի կենտրոնում 300 հրշեջներ մի քանի ժամ փորձել են մարել կրակը:
Չինական լրատվամիջոցները հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառներն ուսումնասիրելուց հետո ձերբակալվել է 9 մարդ:
Ի դեպ՝ Չինաստանում արտադրամասերի և գործարանների մեծ մասում, ինպես նաև հանքահորերում, անվտանգության կանոնները շատ հաճախ չեն համապատասխանում չափորոշիչներին, և նշված վայրերում շատ հաճախ են լինում մահվան ելքով միջադեպեր:
Նշենք, Չինաստանի հյուսիս-արևելքում 2 տարի առաջ թռչնաֆաբրիկայում հրդեհի հետևանքով 100 մարդ էր զոհվել: