211652_close_icon
views-count12455 դիտում article-date 14:24 05-02-2015

Նաիրա Զոհրաբյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին համեմատեց Քիմ Քարդաշյանի հետ

Նախկին վարչապետը պատասխանատու պաշտոնի է անցել ԱՄՆ-ում եւ տխրահռչակ Քիմ Քարդաշյանի պես իր նկարներն է տեղադրում սոցիալական կայքերում: Նման համեմատական այսօր ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ անցկացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի առկայության մեղավորությունը կրող անձանցից մեկն էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նրա խոսքով՝ հաշվի են նստում այն երկրների հետ, որտեղ իշխանությունն ունի ժողովրդի աջակցությունը, այնինչ մեր դեպքում իրավիճակը հակառակն է։ Իսկ անպատժելիության արդյունքում էլ ժողովուրդը հիասթափվում է եւ լքում երկիրը։ Հետեւաբար, այսօրվա խորհրդաժողովը նպատակ ունի համատեղ ջանքերով ճանապարհային քարտեզ գծել:

Նմանատիպ նյութեր