211652_close_icon
views-count7919 դիտում article-date 12:27 05-02-2015

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Հրազդանի կիրճում բախվել են Toyota Camry-ն ու Opel Astra-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են Toyota Camry մակնիշի 01 QO 808 համարանիշի և Opel Astra մակնիշի 89 QQ 088 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտորագրողի հետ զրույցում վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ պատկան մարմինները ոչ մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհի վրա՝ նկատի ունենալով աղի ու ավազի լցման աշխատանքները, ինչի համար էլ տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր