32121 դիտում
18:48 22-02-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Հրազդանի կիրճում բախվել են Toyota Camry-ն ուNissan Tiida-ն․ կան վիրավորներ․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։00-ի սահմաներում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ 64-ամյա Հուսիկ Հովսեփյանի վարած Nissan Tiida մակնիշի և 26-ամյա Ֆիլիպ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Նեքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկ Խաչիկ Պետրոսյանը։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է Քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15604 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35864 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց