Նավթի համաշխարհային գները շարունակվում են տատանվել
Նախօրեին ԱՄՆ-ի նավթարդյունահանման ծավալների մեծացման լուրերից ֆոնին նավթի գների անմիջական նվազումից հետո այսօր գները կրկին բարձրացել են, գրում է Bloomberg-ը:
Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում այսօր առավոտյան բարձրացել է 1%-ով՝ մինչև 54,69 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX առևտրի բորսայում բարձրացել է 0.5%-ով՝ հասնելով 48,69 ԱՄՆ դոլարի՝ 1 բարել նավթի դիմաց: