Զարուհի Փոստանջյանը մեկնելու է ԱՄՆ՝ ուսանելու նպատակով. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ տարով կրկին մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ուսանելու: Հիշեցնենք, որ Փոստանջյանը ուսումնառության նպատակով մեկ անգամ ևս մեկնել էր ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի՝ 5-ամսյա դասընթացներին մասնակցելու համար:
Նշենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանում Փոստանջյանը թեև մասնակցում է ԱԺ նիստերին, բայց ակնհայտորեն պասիվ դիրքորոշում է որդեգրել: Ուրիշ դեպքերում, երբ նա Բերձորի դեպքերի հետ կապված Ժիրայր Սեֆիլյանին և նրա ուղեկիցներին իրավապահների կոդմից ծեծի ենթարկելը լռության չէր մատնի և կբարձրաձայներ անգամ միջազգային ամբիոններից, հարկ չհամարեց անգամ ԱԺ՝ ամբիոնից ձայն հանել: Ըստ այլ տեղեկությունների, Փոստանջյանի լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները խոստացել են նրա լռության դիմաց հովանավորել ԱՄՆ-ում նրա ուսումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։