Հորդանանի թագավորն անխնա պատերազմ է խոստանում «Իսլամական պետությանը»
Հորդանանի թագավոր Աբդելլա 2-րդը հայտարարել է, որ իր երկիրն անխնա պատերազմ է մղելու «Իսլամական պետության» դեմ» որի զինյալները երեկ սպանել էին պատանդ վերցված հորդանանցի օդաչուին:
Ավելի վաղ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը թագավորը նշել էր, որ իսլամիստների դեմ պատերազմն ընթանալու է նրանց իսկ նվաճած տարածքներում:
Հիշեցնենք, որ օդաչուի սպանությանն ի պատասխան՝ Հորդանանում մահապատժի ենթարկեցին երկու կալանված ջիհադիստների: